Քաղաքական09:46, 04 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Արցախ այցելել ցանկացող իր քաղաքացիներին
Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 2-րդ հայտարարությունն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստվող Թուրքիայի խաղաքացիներին:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ:
«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ադրբեջանական օկուպացված շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ Ադրբեջանի օրենքներով դրանց համար տարբեր պատիժներ են նախատեսվում: Բացի այդ հորդորում ենք մեր քաղաքացիներին խուսափել օկուպացված տարածքներ այցելելուց, քանի որ այդ տարածքներում հնարավոր չէ մեր երկրի հյուպատոսական առաքելության միջոցով իրականացնել մեր քաղաքացիների անհրաժեշտ պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սույն թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ն իր առաջին հայտարարությունը տարածել էր սեպտեմբերի 29-ին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների՝ վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու: Դա իրենց անհատական նախաձեռնությամբ է և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:
Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |