Միջազգային07:11, 05 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի և Իրանի միջև 4 ոլորտում համագործակցության պայմանագրեր են կնքվել

Պաշտոնական այցով Իրան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանական կողմի հետ 4 պայմանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yeni Şafak» թերթի պաշտոնական կայքը։
Հանդիսավոր արարողությամբ Թուրքիայի առևտրային և մաքսային հարցերի նախարարության և Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի առևտրային և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենքչին և Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիյան։
Միաժամանակ համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայայի և Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիոլլահ Սեյֆի միջև։ Համաձայնագիր է կնքվել նաև Թուրքիայի պետական «ТРТ» հեռուստաընկերության և Իրանի պետական «IRIB» լրատվական ընկերության միջև։ Այն ստորագրել են «ТРТ»-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը և «IRIB» -ի նախագահ Ալի Ասկերին։
Երկու երկրների միջև չորրորդ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի վարչապետական արխիվների գլխավոր վարչության և Իրանի ազգային գրադարանական արխիվների միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |