Իրավական14:00, 05 Հոկտեմբեր 2017
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իր հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալման կապակցությամբ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալության վերաբերյալ:
Ըստ CNN-ի թուրքական ծառայության՝ ԱՄՆ-ի դեսպանատունը խորը մտահոգություն է հայտնել Թոփուզի ձերբակալության առիթով՝ նշելով, որ վերջինիս վերաբերյալ ներկայացված լրտեսության մեղադրանքը լիովին անհիմն է և անհնար: ԱՄՆը շարունակելու է աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի կառավարության աշխատակիցների և ԱՄՆ-ի քաղաքացիների արդար դատավարությունը Թուրքիայի սահմանադրության և միջազգային օրենքների շրջանակներում:
«Տասնյակներ շարունակ երկու երկրների տեղական աշխատակիցները՝ Թուրքիայի և Ամերիկայի համագործակցությունը մեծացնելու ջանքերի շնորհիվ բարձարացել է 2 երկրների անվտանգությունը, ամրացել են գործարար կապերը, մերձեցել են մեր երկրների քաղաքացիները: Մեր աշխատողների վերաբերյալ անհիմն և հստակ աղբյուրից զուրկ պնդումները կացնահարում են մեր երկարամյա համագործակցությունը և փոքրացնում դրա արժեքը»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նախօրեին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման էր ենթարկվել:
Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում էր կայացվել:
Թոփուզին մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |