Իրավական09:57, 05 Հոկտեմբեր 2017
Ձերբակալությունների ալիք՝ Թուրքիայի նախարարություններից երկուսում

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը 133 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել: Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ` բոլորն էլ Թուրքիայի 2 նախարարությունների ներկա և նախկին աշխատակիցներ են:
Գլխավոր դատախազության հայտարարությունից պարզ է դառնում, որ որոշումն ընդունվել է պետական հիմնարկներում և կազմակերպություններում «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ` թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) անդամների դեմ հետաքննության շրջանակներում:
Ըստ հայտարարության՝ ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարարության 2 գործող և կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված 99 նախկին աշխատակցի, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից` 2 գործող և 30 նախկին աշխատակցի նկատմամբ: Որոշման համար հիմք է ծառայել այն, որ 133 հոգին էլ կիրառել են արգելված «ByLock» բջջային հավելվածը:
Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |