Միջազգային11:00, 09 Հոկտեմբեր 2017
Թուրք գործիչ․ «Լռության չենք մատնի մեր դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Մահիր Ունալն անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների տրամադրման երկկողմանի դադարեցմանը։
«Արտգործնախարարությունն այս թեմայի վերաբերյալ անհրաժեշտ մեկնաբանություններ կանի։ Այսօր հայտարարությամբ հանդես կգա նաև հանրապետության նախագահը։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել։ Ի պաշտոնե նրանց պատասխանելու իրավունք ուներ Վաշինգտոնում մեր դեսպանատունը, որը և հանդես եկավ պատասխան հայտարարությամբ։
Մենք հետևում ենք գործընթացին։ Մենք լռության չենք մատնի մեր դեմ ուղղված պատժամիջոցները։ Ամեն ինչից առաջ մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցն ենք և չափազանց մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում մեր արտաքին հարաբերություններին», - ասել է ԱԶԿ խոսնակը։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան այս լարվածությունը ծագեց Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզի՝ լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորումից հետո։ Ամերիկյան կողմը այդ մեղադրանքները անհիմն է համարում։
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը ի պատասխան նույնպես դադարեցրեց Թուրքիայի մուտքի վիզաների տրամադրումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |