Իրավական08:39, 09 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպաններին սպառնում է 15 տարվա ազատազրկում

Հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպանների վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացության մեջ 11 հոգու համար պահանջվել է մինչև 15 տարվա ազատազրկում::
Մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածների հատկանիշներով:
Վերոնշյալ մեղադրանքներն առաջադրվել են «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի, նույն կազմակերպության անդամներ գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավիի, կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Թաներ Քըլըչի, կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վելի Աջուի, «Հայրենակցություն» իրավապաշտպան կազմակերպության անդամներՆալան Էրքեմի, Օզլեմ Դալքըրանի, «Կանանց կոալիցիա» կազմակերպությունից Իլքնուր Ուսթունի, իրավապաշտպան, իրավապաշտպաններ Գյունալ Քուրշունի, Նեջեթ Թաշթանի, ակտիվիստ Շեյհմուշ Օզբեքլիի դեմ:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |