Հոդված07:34, 09 Հոկտեմբեր 2017
Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։
Հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ երկու երկրների խորհրդարանները վավերացնեին արձանագրությունները։ Մինչդեռ առ այսօր վավերացված չեն։
«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կամ այս հարցում որևէ դրական առաջընթացի արձանագրումը առաջադրեց որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ինչը բարդացրեց իրավիճակը։ Հայաստանը, որ մինչ այդ պահը կարծում էր և համոզվել էր, թե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները և հենց այդ նպատակով է ձեռնամուխ եղել արձանագրությունների ստորագրման գործընթացին: Բայց Հայաստանը դադարեց հավատալ Թուրքիայի անկեղծությանը, երբ վերջինս առաջ քաշեց նախապայմաններ», - գրում է հեղինակը:
Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով Հայաստանը հայտարարեց, որ չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան դրանք չի վավերացրել։ Իսկ 2015թ․ փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի օրակարգից լիովին հեռացրեց արձանագրությունների հարցը։
Հեղինակը անդրադառնում է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի հետևյալ տողերին․ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:
Հիշեցնելով, որ մինչև 2018թ․ որևէ դրական առաջընթաց չգրանցվելու դեպքում Հայաստանը արձանագրությունները «առ ոչինչ» կճանաչի, Չևիքօզը նկատում է, որ Թուրքիայում տիրող քաղաքական դրությունից դատելով՝ դժվար թե մինչև 2018թ․ գարունը արձանագրությունների վավերացման ուղղությամբ որևէ առաջընթաց հնարավոր լինի։
«Հայաստանի հետ հարաբերություների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր։ Ժողովրդավարացման մի տարրը սառը պատերազմից մնացած այս իրավիճակի շտկումն էր, մյուսը՝ Թուրքիայի ներսում ապրող քուրդ հասարակության հետ հաշտեցումը։ Այս երկու հարցն էլ արդեն օրակարգում չեն։ Ժողովրդավարացումն էլ Թուրքիայում արդեն օրակարգում չէ»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ կարգավորման համար արդեն ավելի ճիշտ կլինի սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը։
Չևիքյոզի կարծիքով՝ հայկական կողմը սխալ կանի, եթե արձանագրությունները ճանաչի առ ոչինչ, քանի որ այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Հայաստանին «քավության նոխազ» դարձնելու և պնդելու, թե Հայաստանն առաջինն է հրաժարվել կարգավորման գործընթացից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |