Տարածաշրջան08:02, 09 Հոկտեմբեր 2017
Քուրդիստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդիպել է ընդդիմադիր ուժ հանդիսացող «Փոփոխությունների շարժում» (քրդերեն՝ Գորան) կուսակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:
«Թուրքիայի հետ եղած կապը կարգավորելը հեշտ չէ, սական մենք ջանքեր են գործադրում, որ հարաբերությունները վերադառնան նախկին մակարդակին: Մենք մեր ոչ մի հարևանի համար չենք հանդիսանում սպառնալիք»,- ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի ասել է Նեչիրվան Բարզանին:
Թուրքական աղբյուրը հշեցնում է, որ երեկ իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Բաղդադում հանդիպել էր Իրաքի փոխնախագահների հետ: Բարզանիի նստավայրից հայտարարություն էր տարածվել, թե կողմերը համաձայնության էին եկել որոշ հարցերում կարգավորել հարաբերությունները: Սակայն իրաքյան կողմը չէր հաստատել այդ տեղեկատվությունը:
Բազանին Բաղդադում նաև հայտարարել էր, որ Իրաքի քրդերը պատրաստ են առանց նախապայմանների երկխոսության գնալ բոլոր կողմերի հետ: Բայց միաժամանակ շեշտել էր, որ իրենք երբեք չեն չեղարկի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |