Իրավական12:57, 11 Հոկտեմբեր 2017
«Wall Street Journal»-ը դատապարտել է թուրքական դատարանի՝ իր թղթակցին ազատազրկելուորոշումը

Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» պարբերականը դատապարտել է է իր՝ Թուրքիայի թղթակից Այլա Ալբայրաքին՝ 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտելու թուրքական դատարանի որոշումը:
Միջանկյալ նշենք, որ Ալբայրաքը դատապարտվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ պարբերականը այդ առիթով «Անհամաչափ դատավարություն» անվամբ հոդված է հրապարակել, որտեղ քննադատության տակ է առնվում թուրքական կողմի որոշումը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաքյիփ Էրդողանը իրավացի է, երբ բողոքում է անմեղ մարդկանց սպանող և կառավարությունը տապալել փորձող ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Սակայն, երբ թուրք իրավապահ մարմինները որոշում են կայացնում անմեղ լրագրողներին մեղադրել ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ, նրանք դրանով վերահաստատում են, որ Էրդողանը՝ Թուրքիան վերածել է բռնապետական երկրի::
Հիշեցնենք, որ Ալբայրաքը հայտնվել է թուրք իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ 2015 թվականի օգոստոսի 19-ին հրապարակվել է վերջինիս հեղինակած «Թուրքիայի քրդաբնակ շրջանում քաղաքացիական պատերազմը թեժանում է» վերնագրով հոդվածը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |