Իրավական06:30, 11 Հոկտեմբեր 2017
«Wall Street Journal»-ի թղթակցին թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել

Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի Թուրքիայի թղթակից Այլա Ալբայրաքը թուրքական դատարանի կողմից 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել: Թուրքական «Gazeteduvar» պարբերականի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը դատապարտվել է «ՔԲԿ-ի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Ներկայումս Նյու Յորքում գտնվող լրագրողը հայտարարել է, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Նա, մասնավորապես, ասել է. «Ականատես լինելով Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտին՝ այս վճիռը պետք է, որ ինձ բոլորովին չզարմացներ, բայց միևնույնն է անակնկալի եկա»:
Թուրքական դատարանի որոշում է քննադատել է նաև « Wall Street Journal»-ի գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը՝ ասելով .«Սա, անկողմնակալ և անկախ լրագրողի նկատմամբ անարդար և անպատեհ պատիժ է»:
Նշենք, որ Ալբայրաքը հայտնվել է թուրք իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ 2015 թվականի օգոստոսի 19-ին հրապարակվել է վերջինիս հեղինակած «Թուրքիայի քրդաբնակ շրջանում քաղաքացիական պատերազմը թեժանում է» վերնագրով հոդվածը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |