Քաղաքական09:02, 11 Հոկտեմբեր 2017
Hürriyet: Թուրք-ամերիկյան ճգնաժամը կլուծվի միայն Էրդողանի և Թրամփի հանդիպման դեպքում
ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման և վիզաների փոխադարձ դադարեցման շուրջ ծագած թուրք-ամերիկյան ճգնաժամը շարունակում է օրակարգային թեմա մնալ Թուրքիայում։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Վերջինիս խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հակված չէ ԱՄՆ-ի հետ ճգնաժամի առավել խորացմանը։
Սերբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վիզաների վերաբերյալ որոշում կայացնելիս կապ չեն հաստատել Թուրքիայի արտգործնախարարության հետ։
«Մտահոգիչ է, որ ԱՄՆ դեսպանը նման որոշում է կայացնում, հետո հայտարարում, թե այդ որոշումը իր պետության անունից է կայացրել։ Եթե այդպես է, մենք էլ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելու ոչինչ չունենք։
Եթե դեսպանն այդ որոշումը ինքնագլուխ է կայացրել, ապա ԱՄՆ-ի ղեկավարությունը այլևս չպետք է այդ պաշտոնում թողնի այդ դեսպանին։ Պետք է նրան հարցնի՝ ինչպես կարող ես փչացնել ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունները։ Եթե իմ դեսպանը նման բան անի, ես մի վայրկյան անգամ նրան չեմ պահի»։
Սելվիի խոսքով՝ Էրդողանը փաստացի ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին «անցանկալի անձ» է հայտարարել՝ նշելով, որ Բասսի հրաժեշտի այցերը չեն արտոնվելու։
Մյուս կողմից՝ Անկարայում խոսակցություններ են պտտվում, թե ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր կլինի միայն նախագահներ Էրդողանի և Թրամփի հանդիման դեպքում։ Ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում, ընդ որում՝ ոչ թե շաբաթների, այլ հաշված օրերի ընթացքում։
Բայց նույնիսկ այդ դեպքում, ըստ թուրքական աղբյուրի, ԱՄՆ-ի որոշ ուժեր կշարունակեն ամեն առիթով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |