Միջազգային11:59, 11 Հոկտեմբեր 2017
Թուրքիան վիզա է տրամադրել ամերիկացի մարզիկներին

Անկարայի և Վաշինգտոնի միջև ծագած վիզաների ճգնաժամի համատեքստում ավելի վաղ վիզա չստացած ամերիկացի մարզիկներին վիզա է տրամադրվել։ Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Օրենբուրգի «Надежда» կանանց բասկետբոլի թիմը հոկտեմբերի 11-ին Ստամբուլում պետք է հանդիպի թուրքական «Fenerbahçe»-ի կանանց բասկետբոլի թիմի հետ։
«Надежда»-ի կազմում հանդես եկող ամերիկացի Էմմա Քեննոնի և Բրիոն Ջանսի մուտքը Թուրքիա արգելվել էր։ Թիմի գլխավոր մենեջեր Յարոսլավ Կասպերովիչը հայտարարել էր, որ իրենք վիզաների համար դիմել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն, սակայն թուրք–ամերիկյան ճգնաժամի դեռևս թարմ լինելու պատճառով թուրքական կողմի պատասխանը ուշացել է։ Արդյունքում թիմը ստիպված էր եղել արագ որոշում կայացնելու և չցանկանալով Ստամբուլից հետ ուղարկվելու ռիսկին դիմել՝ ամերիկացի մարզիկները չէին ընդգրկվել թիմի կազմում։
Թուրքիայի արտգործնախարարության կողմից այսօր կատարված հայտարարության համաձայն՝ ռուսական թիմի կազմում հանդես եկող ամերիկացի բասկետբոլիստներին թուրքական կողմն, այնուամենայնիվ, վիզա է տրամադրվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |