Միջազգային12:51, 12 Հոկտեմբեր 2017
Դանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ուզբեկ Ասպարովին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Դանիային, որ վերջինս խախտում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ընդունած որոշումները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ պաշտոնական Անկարան Դանիային մեղադրել է նրանում, որ վերջինս հրաժարվել է Թուրքիային արտահանձնել իր տարածքում գտնվող ազգությամբ ուզբեկ Իբրոհիմժոն Ասպարովին:
Ասպարովը կասկածվում է 2017թ. հուվարի 1-ին Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ կապ ունենալու մեջ:
Գործի վերաբերյալ բացված հետաքնության շրջանակներում, Թուրքիայի դատախազությունը եկել է այն եզրահանգման, որ Ասպարովը զենք և զինամթերք է մատակարարել ահաբեկչությունը իրականացրած մարդկանց:
Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիան մինչ օրս իր տարածքից արտաքսել է 5.217 մարդու, ովքեր կապ են ունեցել ԻՊ-ի հետ: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության նման քայլերով Դանիան մեծ վնաս է հասցնում ահաբեկչության դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի հոգուստով Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչը անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ: «Haypressnews»-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են եղել նաև երկու լիբանանահայ ուսանողներ՝ Ռիտա Չամին և Էլիաս Վարդինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |