Հասարակական08:58, 12 Հոկտեմբեր 2017
Շիրինօղլու. «Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ»

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել է պատրիարքական ընտրական գործընթացին վերաբերյալ պետության դիրքորոշումը: Շիրինօղլուն նշել է, որ իրեն իշխանությունները հետևյալ ուղերձն են փոխանցել. «Ստամբուլում 2 եպիսկոպոս ունեք՝ Աթեշյանը և Մաշալյանը: Մեկը թող տեղապահ լինի, մյուսը հոգևոր խորհրդի ատենապետ դառնա, թող դիմեն, 6 ամսվա ընթացքում ընտրությունը կանենք, գործը կավարտենք»:
Շիրինօղլուի խոսքերով՝ թեմայի շուրջ խոսել է նաև Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ, որը նույնպես հայտնել, թե Բեքչյանին տեղապահ չեն ճանաչում:
Այնուհետև Շիրինօղլուն ընդգծել է, թե Բեքչյանին ինքն է բերել Ստամբուլ, նրան Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել է հասարակ ուղևորների համար փակ տարածքում, ինչի համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Դիմավորումից մեկ օր հետո իրեն զանգել են և ասել, որ իրավունք չուներ օդանավակայանի հատուկ տարածքում դիմավորել մի մարդու, որը ծանր խոսքեր է ասել Թուրքիայի և Աթաթուրքի հասցեին:
Շիրինօղլուի հայտարարություններին անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքության տեղապահ Գարեգին Բեքչյանը: Նա նշել է, որ Շիրինօղլուի կողմից պետության անունից հնչեցված հայտարարությունները պատրիարքարանը պաշտոնապես չի ստացել:
«Պետական որևէ հաստատությունից ես այդպիսի բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել: Եթե պետությունն այդպիսի պահանջներ ունի, ապա դրանք ուղղակիորեն մեզ կարող են ուղարկել: Մենք մեր ներքին կանոնադրությամբ ենք առաջ շարժվել և որևէ սխալ թույլ չենք տվել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |