Հասարակական10:28, 12 Հոկտեմբեր 2017
«Տեսակետների հարթակը» հերքել է Շիրինօղլուի հայտարարությունը

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով «Տեսակետների հարթակը» (“Düşünce Platformu) հերքել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունը:
Վերջինս, «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով պատրիարքական ընտրություններին, հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Իսկ պատճառն էլ, ըստ Շիրինօղլուի, Բեքչյանի` 2016թ գերմանական թերթին տված հարցազրույցն է եղել, որը տեղադրվել էր նաև «Տեսակետների հարթակի» կայքում:
Հերքող հայտարարության մեջ նշվում է, որ «Տեսակետների հարթակը» հասարակական շարժում է, որը, հանրության համար բաց ժողովներ հրավիրելով, առկա խնդիրների վերաբերյալ փաստեր է հավաքում և դրանց հիման վրա լուծումներ առաջարկում համայնքի պատկան կառույցներին:
«Մեր աշխատանքների ընթացքում մտքերի փոխանակում ամենաշատը արել ենք հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, որը վերջին հարցազրույցի ժամանակ հարթակի անունը կապել է մի հարցազրույցի հետ, որը դուրս է մեր հետաքրքրությունների շրջանակից»:
Նշվում է, որ հարթակի էջի համակարգողները վստահաբար այդպիսի հարցազրույցի հրապարակմանը հավանություն չեն տվել:
«Սա ակնհայտ փաստ է, որը հնարավոր է ապացուցել»- նշվել է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |