Իրավական12:58, 12 Հոկտեմբեր 2017
Human Rights Watch-ը Թուրքիայի մասին զեկույց է հրապարակել

«Human Rights Watch» մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հոկտեմբերի 12-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ ահաբեկչության և հեղաշրջման փորձի հետ կապի մեղադրանքով ձերբակալվող անձինք Թուրքիայում ոստիկանության կողմից կտտանքների են ենթարկվում։
«Ձերբակալություններ․ Թուրքիայում ոստիկանության կիրառած բռնություններն ու մարդկանց առևանգումները» վերնագրով 43 էջանոց զեկույցում ներկայացվել են նմանատիպ բռնության 11 դեպքերի մանրամասներ՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների ապացույց։ Այդ դեպքերից 10-ը տեղի են ունեցել վերջին 7 ամիսների ընթացքում։ Դեպքերից մեկն էլ վերաբերում է ճնշումների ենթարկված բազմաթիվ գյուղացիներին, որոնցից 38-ը կտտանքների են ենթարկվել և այդ պատճառով բողոքներ են ներկայացրել պետական ատյաններ։
Զեկույցի համաձայն՝ թուրք իրավապահները ձերբակալվածներին դաժանորեն ծեծել ու սպասնացել են, մերկացրել ու սպառնացել են սեռական բռնության ենթարկել կամ նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել։
HRW–ի տեղեկացմամբ՝ 2017թ․ մարտ- հունիս ամիսներին Անկարայում և Իզմիրում 5 մարդ է «հարկադրաբար անհետացել» կամ առևանգվել։ Ընդ որում՝ «հարկադրաբար անհետանալ» արտահայտությամբ կազմակերպությունը նշում է այն դեպքերը, երբ մարդիկ ձերբակալվել են, իսկ հետո իրավապահները հերքել են նրանց ձերբակալված լինելու փաստը կամ որևէ տեղեկություն չեն տրամադրել այդ մարդկանց գտնվելու վայրի մասին։
Զեկույցը կազմվել է բռնության ենթարկվածների հարազատների և փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև դատական արձանագրությունների հիման վրա։ Փաստաբանները տեղեկացրել են, որ իրենք ևս իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելիս հանդիպել են բազմաթիվ արգելքների, ճնշումների ու ռիսկերի։ Նրանց չի թույլատրվել իրենց պաշտպանյալների հետ հանդիպել առանց ոստիկանների ներկայության, իսկ փաստաբանական պալատներին բավարար հնարավորություն չի տրվել՝ բռնությունների ու կտտանքների վերաբերյալ ապացույցներ ու փաստեր հավաքագրելու գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |