Տնտեսական07:20, 12 Հոկտեմբեր 2017
Թուրքիան և Կանադան կարող են համագործակցել ավիաարդյունաբերությունում

Թուրքիան կարող է ավիաարդյունաբերության ոլորտում համագործակցություն սկսել ինքնաթիռներ արտադրող կանադական «Bombardier» ընկերության հետ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության (DEİK) թուրք-կանադական աշխատանքային խորհրդի նախագահ Օսման Օքյայը։
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օքյայը նշել է, որ Թուրքիայում ներդրումներ կատարած կանադացիները շատ գոհ են իրենց բիզնեսներից և ցանկանում են ընդլայնել համագործակցությունը։ Նա հավելել է, որ Կանադայից ամենամեծ ներդրումները Թուրքիայում կատարվում են հանքարդյունաբերության ոլորտում։
«Կանադայում գործում է քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող «Bombardier» ընկերությունը։ Մենք կարող ենք համագործակցել նրանց հետ։ Համագործակցել ոչ թե առևտրի տեսանկյունից, այլ համատեղ արտադրություն սկսելու: Հնարավոր է համագործակցություն նաև տիեզերական և միջուկային արդյունաբերության ոլորտում։ Համատեղ կարող ենք համագործակցել նաև երրորդ երկրների հետ։ Մենք այլ երկրների հետ նման համագործակցության փորձ ունենք», - ասել է Օքյայը։
Նա հավելել է, որ Կանադայի հետ հնարավոր է նաև կրթական ոլորտում համագործակցություն՝ խորհրդատվության, փորձի փոխանակման տեսքով։ Օքյայը նշել է, որ Կանադայից դեպի Թուրքիա ներմուծումը այնքան էլ մեծ չէ, սակայն երկու երկրների միջև գոյություն ունեն ազատ առևտրի պայմանագրեր, որոնք մեծապես նպաստում են երկկողմ հարաբերություննների ակտիվացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |