Տարածաշրջան07:35, 12 Հոկտեմբեր 2017
Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը մեծ հաջողություն է գրանցել միջազգային շուկայում

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը սեփական արտադրության կապի միջոցներն արտահանում է աշխարհի 20 երկիր:
Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի՝ այդ 20 երկրներից 3-ում ընկերությունն արդեն կազմակերպում է տեղական արտադրություն:
Նշվում է, որ ընկերության իրականացրած վերջին գործարքը եղել է ուկրաինական կողմի հետ: Պայմանագիրը կնքվել է «Aselsan» ընկերության և Ուկրաինայի պետական «СпецТехноЕкспорт» ընկերության միջև: 43.6 մլն դոլար գնահատվող պայմանագրի համաձայն՝ «ASELSAN»-ը կապի միջոցներ է տրամադրելու ուկրաինական կողմին, որն օգտագործվելու է այդ երկրի զինված ուժերի կարիքների բավարարման համար:
Կապի միջոցների մատակարարումը սկսվելու է 2018 թվականից:
«ASELSAN» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն բանից հետո, երբ 1974-ին իրականացված Կիպրոսի օկուպացիայի գործողության ժամանակ թուրքական բանակում հաղորդակցության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան: Ընկերությունը մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ «ASELSAN»-ը իր արտադրանքներն արտահանում է աշխարհի բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |