Հոդված10:27, 13 Հոկտեմբեր 2017
Թուրք վերլուծաբան․ «Վիզաների ճգնաժամը ԱՄՆ պետքարտուղարի կամ օգնականներից մեկի գլուխը կուտի»

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների շուրջ ծագած ճգնաժամը շարունակում է մնալ թուրքական մամուլի թեժ թեմաներից մեկը։ Կիպրոսի թուրքական մասի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության լրատվամիջոցներից «kibrispostasi.com» կայքի թղթակից Աթա Աթունը իր սյունյակում ներկայացրել է թուրք-ամերիկյան ճգնաժամի ծագման՝ իր կարծիքով իրական, անտեսանելի պատճառները։
Նախ հեղինակն ընդգծում է, որ այսօրվա Թուրքիան և նրա ազգային հետախուզական ծառայությունը (MİT) այլևս 1980-90-ականների նման չէ․ ավելի զարգացած, անկախ, տեխնոլոգիաներով հագեցած և արտաքին աշխարհից բազմակողմանիորեն տեղեկացված է, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլ երկրներ, միջազգային կառույցներ ու հետախուզական ծառայություններ այլևս նախկինի պես չեն կարող ազդել և ճնշել Թուրքիային։
Աթունի խոսքով՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ազգային հետախուզությունը այնպիսի թափով և անհերքելի փաստարկների ուժով սկսեց բացահայտել ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից հենց Թուրքիայի ներսում պատրաստվող գործակալներին, որ անակնկալի եկած ԱՄՆ կառավարությունը շփոթության և տագնապի մատնվեց։
«Տագնապի հետ նաև սարսափահար եղան, նրանց պատեց այն մտահոգությունը, որ տարիներ շարունակ փակ դռների հետևում նրանց կառուցած լրտեսական, սադրիչ, քաոս և ահաբեկչություն տարածող ենթակառույցները կարող են փլուզվել», - գրում է հեղինակը։
Աթունը պնդում է, թե դեռևս ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ-ը ամեն կերպ ցանկանում էր միջազգային հանրության առաջ սևացնել, մեղադրել Թուրքիային։ Շարունակելով թուրքական պետական ժխտողական քաղաքականության պնդումները՝ հոդվածագիրը առաջ է քաշում այն կարծիքը, թե 1913-1916թթ․ Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր վկայություններով, իրականում ծառայել է ԱՄՆ-ի այդ հակաթուրքական նպատակներին։
Ալթունի պնդմամբ՝ ինչպես հայտնի «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշագրությունը, այնպես էլ ավելի ուշ բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին կազմված «Կապույտ գիրք»-ը որևէ պատմական, փաստական հիմք չունեն, պատվիրված են եղել և ծառայել են ԱՄՆ-ի հակաթուրքական ծրագրերին։
«Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն դեռ մեկ դար առաջ ծրագրում էին հիմնել քրդական շրջան, այլ կերպ ասած՝ Մեծ Քուրդիստանը, որը Սևրի պայմանագրի քարտեզում տեղակայված էր հայկական տարածքների հարավում և անգլիական տարածքների հյուսիսում»։
Սակայն այդ նպատակի անիրագործելիությունը, ըստ հեղինակի, ԱՄՆ-ին վերջապես ստիպեց հասկանալ, որ առանց Թուրքիային որևէ համարժեք բան տալու, նրանից ոչինչ ստանալ հնարավոր չէ։
«Վիզաների ճգնաժամը, ի վերջո, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի, կամ պետքարտուղարի տեղակալներից Թոնի Բլինկենի կամ Հեդեր Հիգգենբոթթոմի գլուխը կուտի, իսկ հետո ուժի մեջ կմտնի՝ նախկինից ավելի լավ պայմաններով։ Իմ կարծիքով Թիլլերսոնի գլուխը կթռչի», - եզրափակում է Աթունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |