Տնտեսական09:48, 17 Հոկտեմբեր 2017
Կատարը Թուրքիայում շուրջ 20 մլրդ դոլարի ներդրում կանի

Կատարը պատրաստվում է խոշոր ներդրում անել Թուրքիայում։ Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իր պատմության ընթացքում ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլարի ներդրում կատարած Կատարն առաջիկայում Թուրքիայում ավելի քան 20 մլրդ դոլար կներդնի։
Այսպիսով, Թուրքիան կընդգրկվի այն 5 երկրների շարքում, որտեղ Կատարի կողմից ամենից շատ ներդրումներ են կատարվում։
Ներդրումները նախատեսված են հիմնականում էներգետիկայի, հեռահաղորդակցության, տուրիզմի, սննդի արդյունաբերության, առողջապահության, ապահովագրության, պաշտպանության, բանկային գործի և նավաշինության ոլորտում։
Հավելենք, որ Թուրքիայում գործում է 121 ընկերություն, որոնցում Կատարը ներդրումներ ունի։ Այդ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար։ 2002-2017 թթ․ ընթացքում Կատարից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1․538 մլրդ դոլար։
Թուրքիայում ներդրումներ կատարող երկրների ցանկում Կատարը զբաղեցնում է 19-րդ տեղը։
Երկու երկրների միջև առևտրաշրջանառնությունը 2016թ․ կազմել է 834․5 մլն դոլար, իսկ 2017թ․ առաջին ամիսների ընթացքում՝ 634 մլն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |