Տարածաշրջան08:36, 18 Հոկտեմբեր 2017
«Կարվի այն, ինչ անհրաժեշտ է». Բարզանին՝ Քիրքուքի գրավման մասին

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուդ Բարզանին հայտարարությունն է արել Իրաքի բանակի և շիական «Հաշդի շաբի» աշխարհազորայինների կողմից Քիրքուքը գրավելու վերաբերյալ:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ Բարզանին հայտարարել է, որ Փեշմերգան (քրդական զինված ուժեր) Քիրքուքից դուրս է եկել Քուրդիստանի որոշ կուսակցությունների ու անձանց կայացրած որոշման հետևանքով:
Բարզանին նշել է, որ Քուրդիստանի ժողովուրդը երբեք պատերազմ չի ցանկացել, սակայն իր ինքնությունը պահպանելու համար ստիպված է եղել պատերազմների մեջ ներքաշվել, ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Մեր առաջնային նպատակը միշտ եղել է կարգուկանոն պահպանելն ու Քուրդիստանի ժողովուրդի իրավունքները պաշտպանելը: Քիրքուքի իրադարձությունները տեղի ունեցան Քուրդիստանի որոշ որոշ քաղաքական կուսակցությունների ու անձանց որոշումների հետևանքով, ինչի արդյունքում Փեշմերգայի ուժերը ստիպված եղան հետ քաշվել: Հետ քաշվելով՝ խախտվել է Բաղդադի ու Էրբիլի միջև Մոսուլի ազատագրումից առաջ կնքված համաձայնությունը: Կրկին կապահովվի մեր ժողովրդի ձեռքբերումները, ու անվտանգությունը»:
Հայտարարության մեջ Բարզանին Քուրդիստանի բոլոր կուսակցություններին խնդրել է միավորվել, իսկ լրատվամիջոցներին՝ իրադարձությունները լուսաբանել հայրենասիրության ու ազգայնականության դիրքերից:
Հիշեցնենք, որ Իրաքի բանակը, և վերջինիս դաշնակից շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Քիրքուք նահանգը ետ են վերցրել քրդերից և այժմ նահանգը իրենց վերհսկողության տակ են պահում: Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել Քիրքուքի ռազմաբազան, նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր:
Իրաքի վարչապետը արդեն նահանգապետ է նշանակել Քիրքուքում: Նորանշանակ նահանգապետ Րաքան Ջուբուրին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ նահանգի անվտանգության պատասխանատվությունն ընկած է Իրաքի ոստիկանության վրա:
Նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրելուց հետո անցել էր Իրաքի քրդերի վերահսկողության տակ, իսկ պաշտոնական Բաղդադն էլ պահանջում է, որ նահանգը վերադարձվի Իրաքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |