Տնտեսական11:34, 18 Հոկտեմբեր 2017
2018-ից Թուրքիան կվերսկսի լոլիկների արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Էներգետիկայի նախարար և ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից Թուրքիան վերսկսելու է լոլիկների արտահանումը Ռուսաստան:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ռուս պաշտոնյան հայտնել է, որ երկու երկրները սկզնունքային համաձայնության են հասել թուրքական լոլիկների ներկրման արգելքը վերացնելու շուրջ:
Չորս թուրքական ընկերություն իրավունք են ստացել դեկտեմբերի 1-ից շուրջ 50 տոննա լոլիկ արտահանել Ռուսաստան: Այժմ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի պատրաստվեն համապատասխան փասթաթղթեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք հանձանաժողովի նիստի ժամանակ ռուս և թուրք պաշտոնյանները քննարկելու են նաև ռուսական արտադրության թռչնամիս թուրքական շուկա հանելու հարցը:
Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա տնտեսական խոչընդոտները պետք է վերացվեն:
Հիշեցնենք, որ երբ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը, երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարաացան: Ռուսաստանը սկսեց տարբեր ոլորտներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ռուսաստանում արգելվեցին նաև լոլիկների ներկրումը Թուրքիայից:
Չնայած հետագայում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, պաշտոնական Մոսկվան դեռևս պահպանում էր թուրքական լոլիկների նկատմամբ նախկինում սահմանված արգելքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |