Իրավական06:05, 19 Հոկտեմբեր 2017
Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան:
Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür» և « İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը:
Ըստ «Haberturk» լրատվական կայքի՝ Քավալան Գազիանթեփից Ստամբուլ վերադառնալիս է եղել, երբ ինքնաթիռի վայրեջքից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները ներխուժել են ինքնաթիռ և նրան բերման ենթարկել: Ոստիկանություն հետախուզել է նաև «Anadolu Kültür» կազմակերպության գրասենյակը:
Ըստ աղբյուրի՝ իրավապահ մարմինները չեն հայտնում, թե գործարարը ինչ մեղադրանքով է ձերբակալվել: Միայն տեղեկացվել է, որ նրա ձերբակալությունը կատարվել է «գաղտնի գործով հետաքննության» շրջանակներում:
Նշենք, որ Օսման Քավալան հայտնի իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |