Միջազգային08:22, 20 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով

Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը այսուհետև կիրականացվի ազգային արժույթով։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Իրանի առաջին նախագահ Իսհաք Ջիհանգիրին։
Պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել Չանքայայի պալատում։ Հանդիպման օրակարգային թեման է եղել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։
Բինալի Յըդըրըմի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացման համար նախատեսված ամենակարևոր քայլերից մեկը ազգային արժույթով առևտրի իրականացումն է։
«Երկու երկրների կենտրոնական բանկերն արդեն այս առթիվ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Առաջիկա օրերին այս որոշման մասին կծանուցվեն նաև մյուս բանկերը։ Այս կերպ Իրանի և Թուրքիայի միջև ազգային արժույթով առևտրի իրականացումը ավելի կխթանվի։ Դա մեծապես կնպաստի ինչպես առևտրի հեշտացմանը, այնպես էլ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և ընդլայնմանը», - նշել է Յըլդըրըմը։
Իսկ Ջիհանգիրին տեղեկացրել է, որ բացի ազգային արժույթով առևտրից, կողմերը համաձայնության են եկել նաև Իրանի և Թուրքիայի սահմաններն առևտրի նպատակով 24 բաց պահելու վերաբերյալ։
«Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայից Իրանի տարածքով ապրանքներ կարտահանվեն Կատար։ Երեք երկրների նախարարությունների միջև հնարավորինս արագ պայմանագրեր կստորագրվեն և թուրքական ապրանքները Իրանի միջոցով կարտահանվեն Կատար։ Շատ կարևոր որոշումներ են կայացվել նաև զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ», - նշել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |