Իրավական12:34, 23 Հոկտեմբեր 2017
Թուրքիան Գերմանիային 81 անձի արտահանձնման պահանջ է ներկայացրել

Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016թ․ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիան Գերմանային արտահանձնման 81 հայտ է ներկայացրել; «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նախարարությունը չի մասնավորեցրել, թե այդ անձանցից հատկապես քանիսն են Թուրքիայի կողմից մեղադրվում ահաբեկչության հետ կապի մեջ։
Ավելի վաղ՝ 2017թ․ փետրվարին նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ 2016թ․ ընթացքում Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող 60 անձի, որոնցից միայն 8-ն են մեղադրվում ահաբեկիչական գործողությունների կազմակերպման մեջ։ Մյուսները հիմնականում մեղադրվում են մարդկանց վիրավորելու և սպանության մեջ։
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նեուն թեմայի վերաբերյալ իր ելույթում զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից որպես ահաբեկիչներ մեղադրվող անձանց ոչ մի դեպքում չպետք է արտահանձնել։
«Ճնշում գործադրելու ինչպիսի միջոցներ էլ որ կիրառի Թուրքիան, դաշնային կառավարությունը չպետք է արտահանձնի այս մարդկանց։ Դրա փոխարեն դաշնային կառավարությունը պետք է ճնշում գործադրի՝ գերմանացի գերիների ազատ արձակման համար»։
Հոկտեմբերի 19-ին «TRT World Forum»-ում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ 4․500 գործ է ուղարկել Գերմանիային, սակայն դաշնային կառավարությունը մինչ օրս դրանցից ոչ մեկին չի արձագանքել։
Հիշեցնենք, որ Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելը, թարգմանիչ Մեշալե Թոլուն և իրավապաշտպան Պետերը Շթոյդները գտնվում են թուրքական բանտերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադրություն չունի Սիրիայում հակամարտել Իսրայելի հետ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ շփումների մեջ գտնվող DEM կուսակցության անդամները հայտնել են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:
Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |