Հասարակական07:17, 24 Հոկտեմբեր 2017
Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը․ Առաքել Թոզլույան էֆենդի
Ստամբուլի Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղել է հայ Առաքել Թոզլույանը։ Այս մասին գրում է թուրքական «Birgün» թերթի կայքի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը՝ «Բաբըալիի առաջին գրավաճառը» խորագրով իր հոդվածում։
Առաքել Թոզլույան էֆենդին Բաբըալիում իր գրախանութը հիմնել է 1875թ․ և ժամանակի հետ սկսել է զբաղվել նաև հրատարակչությամբ։ 1884թ․ հրատարակվել է «Առաքելի գրադարանի» կատալոգը, որն առաջինն էր իր տեսակի մեջ։ Գրքույկի նպատակն էր՝ ընթարցասեր հասարակության համար հեշտացնել իրենց անհրաժեշտ գրքերի որոնումը։
Աղբյուրի համաձայն՝ Բաբըալիում ընդհանրապես սկզբնական շրջանի բոլոր գրավաճառները հայերն են եղել։ Հայերի շնորհիվ է, որ գիրքը դարձել է առուծախի առարկա, վաճառվել սրճարաններում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում։
Առաքել էֆենդին հրատարակել է օսմանյան շրջանի գրողներից Ահմեթ Ռասիմի, Հալիթ Զիյայի մի շարք ստեղծագործությունները։ Ավելի ուշ Մուալլիմ Նաջիի հետ ձեռնամուխ է եղել դասագրքերի հրատարակմանը, որոնք տպագրվել են 100-ավոր օրինակներով։ 1891-94թթ․ Առաքել Թոզլույանը «գրպանի գիրք» ձևաչափով մի շարք վեպեր է հրատարակել։
Որոշ աղբյուրների համաձայն՝ դեռ Առաքել Թոզլույանից առաջ Թորոս անունով մի մարդ Բաբըալիում գրախանութ է բացել, սակայն գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել, նա ստիպված է եղել գրքերը պարկերը լցնելով վաճառել ու հեռանալ։ Այնուամենայնիվ, որպես Բաբըալիի առաջին գրավաճառ հայտնի է հենց Առաքել Թոզլույանը։ Վերջինիս մասին կենսագրական տվյալները քիչ են։ Հայտնի է, որ Առաքել էֆնդին ծագումով Կեսարիայից է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |