Տարածաշրջան11:21, 24 Հոկտեմբեր 2017
Էրդողանը հաստատել է, որ Իդլիբից հետո Թուրքիայի նպատակը Աֆրին ներխուժելն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ընթացքում խոսել է հարևան Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:
Թուրքական «Sozcu» լրատվամիջոցի փոխանացմամբ՝ Էրդողանը նշելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգ մտած Թուրքիայի զինուժը կատարել է իր առջև դրված բոլոր նպատակները, ասել է.
«Ընդհանուր առմամբ Իդլիբի օպերացիան ավարտվել է: Հերթը Աֆրինինն է (գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ-խմբ): Չենք թույլատրելու, որ ոչ մի ուժ մեր սահմաններին սպառնա: Ավելի վաղ ասացինք չէ՞, որ մի գիշեր հանկարծակի կհայտնվենք ու կհարվածենք»:
Էրդողանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի հարցին, ովքեր վերջերս իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ռաքքա քաղաքի մեծ մասը: Էրդողանին զայրացրել է մասնավորապես այն փաստը, որ Ռաքքայում Սիրիայի քրդական ուժերը պարզել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դրոշները և պաստառները:
«ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքում օպերացիա է իրականացնում PKK-ի վիժվածք հանդիսացող PYD-ի հետ (Սիրիայի քրդական ուժեր): Նրանք ասում են, որ PYD-ն կապ չունի PKK-ի հետ: Է՜յ Ամերիկա, ինչպես կբացատրես այն, որ Ռաքքայում ահաբեկչական կազմակերպության պաստառներն են պարզվում: Մենք փաստերով ենք խոսում իրականությունից: 3500 բեռնատար տարածաշրջան զենք է տեղափոխում: Գիտենք, թե դա ուր է գնում և որտեղ է պահեստավորվում:»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ Թուրքիան PKK-ին և PYD-ին նույնացնում է և համարում ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |