11:04, 25 Հոկտեմբեր 2017
Իրանը բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը
Իրաքի իշխանությունների պահանջով, Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող Բաշմաք անցակետը:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ այդ մասին հայտարարել է Քուրդիստանի Սուլեյմանիե առևտրի պալատի նախագահ Սիրվան Մուհամեդը:
Վերջինիս խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է առևտուրը և բեռնափոխադրումները վերականգնելու նպատակով:
Նշվում է, որ մոտ ժամանակներս կբացվեն նաև Իրանի և Քուրդիստանի միջև գտնվող այլ սահմանային անցակետերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեից հետո հարևան երկրները, Իրաքի կառավարության պահանջով փակեցին Քուրդիստանի հետ մի շարք անցակետեր:
Հիշեցնենք, որ սեպետմբերի 25-ին Քուրդիստանում կայացած հանրաքվեն չեն ճանաչում, ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրաքի իշխանությունները:
Այսօր էլ՝ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |