Տարածաշրջան12:58, 25 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի նախագահն Անկարայում հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայում մայրաքաղաքում հանդիպել են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրաքի վարչապետ Հայդար Իբադին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ փակ դռների ետևում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:
«Հավատում եմ, որ Թուրքիայի, Իրանի և Իրաքի իրականացրած քայլերը դրական արդյունք կտան: Այս պահին Իրաքի հետ մեր առևտրաշրջանառությունը հասնում է 9մլրդ դոլարի: Մեր տարածաշրջանը ունի նրբություններ: Քննարկեցինք, թե ինչպիսի ռազմական, տնտեսական քայլեր կարող ենք իրականացնել: Վերջին շրջանում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը հանրաքվե իրականացնելու վերաբերյալ որոշում կայացրեց, որից մենք մտահոգված ենք: Հայտնեցինք, որ հանրաքվեի հարցում մեր դիրքորոշումը չի փոխվելու »,-ասել է Էրդողանը:
Վերջինս նշել է, որ, թե Իրաքը, թե Թուրքիան ի սկզբանե դեմ էին այդ հանրաքվեին և կողմ էին Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Էրդողանն ընդգծել է, որ Քուրդիստանի հանրաքվեից հետո Թուրքիայի, Իրանի և Իրաքի իրականացրած քայլերը իրենց դրական արդյունքն են տվել:
Իր հերթին Իրաքի վարչապետը իր խոսքում նշել է, որ Քուրդիստանի հետ կապված ստեղծված իրավիճակը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում:
«Մենք ցավոք տարածաշրջանում առկա դժվարությունների մի մաս ենք կազմում: Արդեն այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակն է եկել »,-ավելացրել է Իբադին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |