Քաղաքական07:14, 26 Հոկտեմբեր 2017
Եվրահանձնաժողովի պատգամավորները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Բրյուսելում եվրահանձնաժողովի գրասենյակում 5 պատգամավորներ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին:
Թուրքական «Diken»-ը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ ասուլիսի ժամանակ պատգամավորներն իրենց ձեռքին պահել են կալանավորված լրագրողների լուսանկարները:
Մասնավորապես եվրահանձնաժողովի իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն իր ձեռքում պահելով թուրքական «Özgür Gündem» թերթի կալանավորված խմբագիրներ Ինան Քըզըլքայայի լուսանկարը, նշել է. «Բանտում գտնվող լրագրողներին մեր աջակցություն հայտնելով, ցանկանում ենք ընդգծել, որ նրանց երբեք մոռացության չենք մատնի»:
Սլովենացի պատգամավոր Տանյա Ֆաջոնն իր ձեռքին պահել է Թուրքիայում փակված «Zaman» թերթի սյունակագիր Շահին Ալփայի լուսանկարը, ով նույնպես կալանավորված է: Պատգամավորը նշել է, որ Թուրքիայում ներքաղաքական դրությունը գնալով ավելի է վատարանում և այդ ամենը ուղեկցվում է լրագրողների ձերբակալություններով:
Եվրահանձնաժողովի մյուս 3 պատգամավորներն իրենց ձեռքին պահել են, «Cumhurriyet», «Sjdrova ve Meydan» թերթի թղթակիցներ, Աքըն Աթալայի, Ահմեթ Շըքի և Աբդուլլահ Քըլըչի լուսանկարները, որոնք նույնպես Թուրքիայում կալանավորված են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |