Տարածաշրջան08:22, 26 Հոկտեմբեր 2017
Իրաքը մերժել է Քուրդիստանի անկախության հանրաքվեն սառեցնելու մասին Բարզանիի առաջարկը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Իրաքի վարչապետին հայտնել է, որ լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են սառեցնել սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին մերժել է այդ առաջարկը, նշելով, որ հանրաքվեն ոչ թե պետք է սառեցվի, այլ ամբողջովին չեղարկվի:
Թեմայի հետ կապված խոսել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը: Վերջինս մասնավորապես ասել է, որ այդ քայլը ամբողջովին մարտավարական նշանակություն ուներ: Ըստ նրա՝ էական նշանակություն չունի հանրաքվեն կսառեցվի, թե ոչ:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Քուրդիստանի ղեկավարությունից հանրաքվեի սառեցման վերաբերյալ հայտարարություն էր արվել.
«Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական տարածաշրջանի ղեկավարության միջև Իրաքի սահմանադրության վրա հիմնված երկխոսություն սկսելու նպատակով սառեցնում ենք սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի արդյունքները»:
Հիշեցվում է նաև, որ Բարզանիի՝ հանրաքվեն սառեցնելու վերաբերյալ հայտարարությանը, անդրադարձել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վերջինս մասնավորապես ասել էր.
«Լավ, եթե պետք է հետքայլ անեիր, ինչու՞ չլսեցիր ձեզ տարիներ շարունակ հովանավորող Թուրքիային: Ինչևիցե արված սխալն ուղղվեց Բաղդադի կողմից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |