Միջազգային06:22, 26 Հոկտեմբեր 2017
Առաջարկվում է կրճատել ԵՄ անդամակցության գործընթացում Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում առաջարկվել է կրճատել Թուրքիային ԵՄ անդամակցության գործընթացում տրվող ֆինանսական օգնությունը:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի՝ առաջարկվում է ԵՄ ինտեգրման գործընթացի շրջանակներում ենթակառուցվածքների և գյուղատնտեսության ոլորտում կատարվելիք ռեֆորմների համար 2018 թվականի բյուջեով նախատեսված 217 միլոն եվրոն կրճատել 80 միլիոն եվրոյով:
Բյուջեի նախագիծը ներկայացնեղ ռումինացի խորհրդական Սիգֆրիդ Մուրեշանը հայտնել է, որ նախատեսվող կրճատումը կազդի քաղաքական բարեփոխումների վրա:
Ըստ աղբյուրի՝ առաջարկի նախապատրաստման հարցում ակտիվ դեր է խաղացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով հայտարարել է, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները և դա անընդունելի է: Գերմանիայի կանցլերը նաև քննադատել է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների զանգվածային ձերբակալությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |