Տարածաշրջան06:59, 28 Հոկտեմբեր 2017
Քուրդ պաշտոնյա․ Քուրդիստանը կորցրել է իր տարածքի 30%-ը

Իրաքի բանակի և վերջինիս դաշնակից շիական «Հաշդի շաբի» խմբավորման կողմից իրաքյան քրդերի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով, Քուրդիստանը կորցրել է իր տարածքի 30 տոկոսը։
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտնել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) Ռուսասաստանի ներկայացուցիչ Հոշավի Բաբակրըն։
«Այս պահին իրաքյան և քրդական ուժերի միջև բախումները շարունակվում են։ Սահմանին բախումներ կան։ Թե ինչ կլինի արդյունքում, չգիտեմ։ Բախման ժամանակ խոցվել է նաև ամերիկյան արտադրության 1 տանկ։ Բացի դրանից մեծ թվով Hummer մակնիշի զրահապատ մեքենաներ են ոչնչացվել։ Իրաքյան բանակը չկարողացավ հասնել այլ առաջըթացի»,-ասել է քուրդ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրիդստանում կայացավ անկախության հանրաքվե: Վերջինս չճանաչվեց ոչ Թուրքիայի, ոչ էլ Իրանի կողմից: Ի պատասխան հանրաքվեի՝ Իրաքի բանակը ռազմական գործողությունների անցավ, որի հետևանքով Իրաքի քրդերը կորցրեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուք շրջանը։
Հոկտեմբերի 25-ին Քուրդիստանի ղեկավարությունը գրավոր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |