Տարածաշրջան08:28, 30 Հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 30-ին շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջին պաշտոնական ուղերթը:
Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ այդ նպատակով Բաքվում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա գտնվելու համար Ադրբեջան են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Աղբյուրը նշում է, որ նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը ըստ ծրագրի պիտի տարեկան կազմի 17 միլիոն տոննա: Իսկ նախնական փուլում այդ ցուցանիշը տարեկան պիտի լինի 1 միլիոն ուղևոր և 15-20 միլիոն տոննա բեռ:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։
Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն-ը՝ թուրքական, սակայն հետագայում պայմանագրի ֆինանսական հարցը վերանայվեց:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
10:33, 22 նոյ
Ֆիդան․ «Խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին չկորցնել այս պատմական հնարավորությունը »
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
12:11, 21 նոյ
Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում (լուսանկարներ)
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
18:05, 20 նոյ
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |