Միջազգային07:55, 30 Հոկտեմբեր 2017
ECFR. «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նման են ինքնիրեն քայքայվող ամուսնության»

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ԱՀԵԽ-ECFR) կողմից հրապարակված մի հոդվածում թուրք -ամերիկյան հարաբերությունները նմանեցվել են կործանման եզրին հայտնված ամուսնության:
Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՀԵԽ-ը նշել է, որ երկկողմ հարաբերությունները հատկապես անկում են ապրել հոկտեմբերին՝ երբ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման պատճառով կողմերը դադարեցրել են վիզաների տրամադրումը:
«Վիզաների դադարեցումը պարզապես այսբերգի գագաթն է մի ամուսնության մեջ, որը երկար ժամանակ չի գործել, իսկ այժմ ինքն իրեն քայքայվում է», - ասված է հոդվածում:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա հատկապես բացասական ազդեցություն ունեցած հանգամանքներից են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Թուրքիայում տարածված մեղադրանքները, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առթիվ Անկարայի հիասթափությունը, Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերվող աջակցությունը, Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու որոշումը, վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի, Թեհրանի, Վենեսուելայի միջև նկատվող մերձեցումը, Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների հետ կապված ճգնաժամը և այլն:
Հոդվածում ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ հատկապես ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, իսկ տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել առանց այդ էլ վատ վիճակում հայտնված ներդրումների ոլորտին:
«2019թ. ընտրություններից առաջ, երբ քաոսը տարածվում է Իրաքում և Սիրիայում, երբ տնտեսությունը խոցելի է, իսկ հարևան Եվրոպայի հետ հարաբերությունները՝ նվաղ, վերջին բանը, որ անհրաժեշտ է Էրդողանին՝ ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակցի հետ ճգնաժամն է: Սակայն այս պահին այդ ճգնաժամի կանխարգելումը անհնար է թվում»,- եզրափակում է աղբյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |