Տնտեսական09:35, 30 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում մեկնարկել է խելացի ռազմամեքենաների մշակման նախագիծը

Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը սկսել է խելացի և առանց վարորդի ռազմամեքենաների նախագիծը: Թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ մեքենաների կատարելագործման նպատակով մեկնարկել է «Ռոբոտիկ» մրցույթը:
Ամեն տարի կազմակերպվող մրցույթների շնորհիվ նախատեսվում է արտադրել այնպիսի ինքնուրույն և խելացի մեքենաներ, որոնք տրված առաջադրանքը կարող են կատարել ու անհրաժեշտ ճանապարհը գտնել անգամ առանց հեռակառավարման: Մեքենան հնարավորություն կունենա իր վրա կրելու զենքեր, տեսանկարահանող սարքեր, հեռահաղորդակցման միջոցներ: Ռազմական իրավիճակներում դրանք հնարավոր կլինի օգտագործել հետախուզման, զենքերի փոխադրման, հակառակորդի ուշադրությունը շեղելու համար և այլ նպատակներով:
«Ռոբոտիկ» մրցույթի օգնությամբ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը նպատակ ունի առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ արտադրել այնպիսի ռազմական մեքենաներ, որոնք թե ներքին, թե արտաքին անվտանգության ոլորտում նոր հնարավորություններ կստեղծեն, կնվազեցնեն սխալների և կենդանի ուժի հնարավոր կորուստների թիվը:
2018թ. նախատեսված է նույն մրցույթի շրջանակներում մշակել նաև օդային, ջրային և ստորջրյա ռազմատեխնիկա:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը: Մինչ այժմ ընդունվել է 180 հայտ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 12-ին: Լավագույն նախագծերի համար 100.000 և 30.000 թուրքական լիրայի մրցանակներ են նախատեսված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |