Տնտեսական08:24, 31 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող B61 տեսակի 50 միջուկային ռումբ է տեղակայված
![Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող B61 տեսակի 50 միջուկային ռումբ է տեղակայված](https://www.ermenihaber.am/news_images/39/116200_2/abd_nin_turkiye_de_50_nukleer_silahi_var_10154222.jpeg)
2017թ. դրությամբ աշխարհի 14 երկրներում գտնվող 107 կենտրոններում 15.000 միջուկային զենք է տեղակայված: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) հետազոտական ծառայությունների վարչության անցկացրած հետազոտության արդյունքում:
Նշյալ վարչությունը միջուկային զենքերի վերաբերյալ հատուկ զեկույց է հրապարակել, համաձայն որի նշված 15.000 զենքից շուրջ 9.400-ը ռազմական նպատակով օգտագործման համար ներառված են զինանոցներում, իսկ մնացածը սպասում են իրենց ոչնչացման հերթին: Զինանոցներում տեղ գտած միջուկային զենքերից 4.150-ը մարտական վիճակում են և ամեն պահ կարող են գործի դրվել, իսկ 1.800-ը՝ ամեն պահ կարող են բերվել մարտական վիճակի:
Համաշխարհային մաշստաբով միջուկային զենքի ամենամեծ պաշարները՝ շուրջ 93 տոկոսը, պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Բացի այս երկրներից՝ միջուկային զենք ունեն ևս 7 երկրներ՝ Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:
ԹԱՄԺ-ի զեկույցում արձանագրվել է նաև, որ միջուկային զենք կա տեղակայված նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայում այդ զենքերը տեղակայվել են 1960-ականների սկզբին՝ 1950-ականների վերջին Վաշինգտոնի և Անկարայի միջև իրականացած բանակցությունների արդյունքում: Այդ զինատեսակների մի մասը, օրինակ՝ B61 տիպի ռումբերը, մինչև օրս պահպանվում են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում: Ենթադրվում է, որ Թուրքիայում տեղակայվել է շուրջ 50 հատ B 61 տեսակի միջուկային ռումբ: Իսկ օրինակ Յուպիտեր տեսակի հրթիռները Թուրքիայում պահվել են միայն 1961-1963թթ.:
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում տեղակայված 6 ռազմաբազաներում ԱՄՆ-ին պատկանող 150 միջուկային զենք է պահվում:
Հրապարակաված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն ունի 7000, ԱՄՆ-ը՝ 6.800, Ֆրանսիան՝ 300, Չիանաստանը՝ 260, Անգլիան՝ 215, Պակիստանը՝ 130, Հնդկաստանը՝ 120, Իսրայելը՝ 80, Հյուսիսային Կորեան՝ 10 միավոր միջուկային զենք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Ստամբուլում կայացել է Թուրքիա-Սաուդյան Արաբիա շինարարական ֆորումը](https://www.ermenihaber.am/news_images/94/279774_2/2024_07_forum3_1.thumb.jpg)
«Սաուդյան Արաբիայում մեծ ներուժ կա և ուրախ կլինենք տեսնել թուրք ներդրողներին և աջակցել գործարարներին»,- նշել է Սաուդյան Արաբիայի քաղաքապետարանի գյուղական հարցերի և բնակարանների նախարարը։
![ԱՄՆ-ը հետաքրքրքրված է Թուրքիայում նոր էլեկտրակայանի կառուցմամբ](https://www.ermenihaber.am/news_images/94/279747_2/2355709_620x349.thumb.jpg)
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջեյլանը
![Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 71 տոկոս](https://www.ermenihaber.am/news_images/94/279719_1/2661.thumb.jpg)
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» հրապարակել է գնաճի վերաբերյալ տվյալներ:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Նշվում է, որ Էրդողանը մեկնում է Գերմանիա՝ անձամբ ներկա գտնվելու և դիտելու ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հոլանդիա հանդիպումը։
Հայտնի է դարձել հուլիսի 3-ին Աստանայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպման օրակարգը:
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել մայիսի 19-ին Իրանի նախագահի մահվան մասին:
Սաուդական պետական «SAMI» և թուրքական 3 ընկերության միջև համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |