Քաղաքական07:06, 31 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխանախագահը Էրդողանին «Ֆաշիստ բռնապետ» է անվանել

Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը դատական հայց է ներկայացրել երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Բուլենթ Թեջանի դեմ: Վերջինս ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում Էրդողանին անվանել էր «Ֆաշիստ բռնապետ»:
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իվրահիմ Քալինը «Twitter»-ի իր էջում վերոնշյալ թեմայի վերաբերյալ գրառում կատարելով, մասնավորապես ասել էր.
«ԺՀԿ-ական Բյուլենթ Թեզջանի ատելություն սերմանող արտահայտությունը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի համար ամոթալի երևույթ է: Դա քաղաքականություն չէ, այլ ազգի կամքի նկատմամբ թշնամություն: Այս հարցում դատաիրավական մարմիններին ենք դիմելու:»
Թեմայի հետ կապված արձագանքել է Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը:
Վերջինս Թեզջանի խոսքերը որակելով որպես «անամոթություն, անազնվություն, անդաստիարակություն», ասել է.
«Թուրքիայում միակ ֆաշիստական կուսակցությունը ԺՀԿ-ն է: Անցյալը դրա վառ ապացույցն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |