Տնտեսական06:51, 31 Հոկտեմբեր 2017
F-35 ռազմական ինքնաթիռների առաջին 2 օրինակները Թուրքիան կստանա 2018թ.

2002թ.-ից սկսած 9 երկրի կողմից համատեղ արտադրվող F-35 ռազմական ինքնաթիռների առաջին երկու օրինակները թուրքական ռազմական արսենալը կհամալրեն 2018թ.: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքը: 2018թ. տարեսկզբին թուրք օդաչուները կմեկնեն ԱՄՆ՝ ուսումնամարզական թռիչքներ իրականացնելու համար:
Առաջին փուլում Թուրքիան պատվիրել է 20 ինքնաթիռ: Ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսել է պատվիրել 100 F-35: Սակայն այդ պատվերները կտրվեն փուլային կարգով, քանի որ թողարկման նախնական փուլում ինքնաթիռները ավելի թանկ արժեն և առավելապես փորձնական, թեստային բնույթ ունեն:
F-35 ռազմական ինքնաթիռների պարբերական հանձնումը Թուրքիային կսկսվի 2019թ.-ից՝ յուրաքանչյուր անգամ չորսական օրինակով: F-35-ը նախորդ սերունդների համեմատ 4 անգամ ավելի հզոր է հակաօդային պայքարում: Ցամաքային ուժերի դեմ մղվելիք մարտերում ևս այս ինքնաթիռները 8 անգամ ավելի զորեղ են նախորդ սերնդի ռազմական ինքնաթիռներից:
Իսկ F-16 ռազմական ինքնաթիռները Թուրքիայում կշահագործվեն մինչև 2030թ.: Իսկ F-35-ների շահագործման մեկնարկից հետո շրջանառությունից կհանվեն նաև F-4 ինքնաթիռները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |