Տնտեսական10:05, 31 Հոկտեմբեր 2017
Իրանցի նախարար. «Թուրքիան Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է»

Թուրքիայի Հանրապետության ստեղծման 94-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանատանը միջոցառում է կազմակերպվել:
Ըստ թուրքական «Dogruhaber» լրատվական կայքի՝ միջոցառմանը ներկա է գտնվել Իրանի առևտրի և արդյունաբերության նախարար Մուհամեդ Շերիաթմեդարին:
Վերջինս միջոցառման ժամանակ խոսել է թուրք-իրանական տնտեսական հարաբերությունների մասին:
Նրա խոսքով՝ 2016թ. համամեմատ այս տարի Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացել են և հասել 12.7մլրդ դոլարի: Այժմ ըստ Շերիաթմեդարիի՝ 2 երկրները բանակցություններ են վարում, որպեսզի երկկողմ առևտրում ավելանան նոր ապրանքատեսակներ: Նախատեսվում է 60 նոր ապրանքատեսակ ներդնել շրջանառության մեջ:
«Իրացիները և թուրք ժողովուրդը պատմության ընթացքում ապրել են կողք-կողքի և ունեն միևնույն կրոնը: Հույս ունեմ, որ երկու երկրների միջև աճ կգրանցի ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային և տնտեսական հարաբերություններում: Թուրքիան Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է»,-ասել է իրանցի պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |