Իրավական12:12, 01 Նոյեմբեր 2017
Հայամետ թուրք գործարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ձերբակալված թուրք գործարար, «Անատոլիական մշակույթ» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Ինչպես փոխանցում է «Agos» թերթի կայքը, նշում է, որ Քավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի պաշտոնակատար Հասան Յըլմազի կողմից:
«Agos»-ը, հղում անելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ Քավալան մեղադրվում է «Սահմանադրական կարգը խախտելու փորձի մեջ» և «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը իշխանազրկելու փորձի մեջ»:
Այլ կերպ ասած՝ նա մեղադրվում է 2016թ. հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու, ինչպես նար գյուլենական համայնքի հետ կապերի մեջ:
Հիշեցնենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |