Հոդված09:00, 01 Նոյեմբեր 2017
Ռազմական փորձագետ. Թուրքիայի ԶՈՒ-ն Նախիջևանում կենսական կարևորության առաջադրանք է կատարում

Ստամբուլում գործող «Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրություների կենտրոնի» ռազմական փորձագետ Ջան Քասափօղլուն անդրադարձել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-Ադրբեջան. Պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում փորձագետը նշում է, որ ռեալպոլիտիկի կանոններով հնարավոր չէ բացատրել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը: Նրա բնորոշմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որը փոխելու է Հարավային Կովկասի ռազմավարական հավասարակշռությունը:
Թուրք մասնագետը երկու երկրների ռազմական համագործակցության 3 կարևոր բաղադրիչի վրա է ուշադրություն հրավիրում.
1. Իրավական մասը: Այն հիմվում է 2 կարևոր փաստաթղթի վրա: Առաջինը 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք ապահովում են Ադրբեջանի զինվորականների կրթությունը Թուրքիայում: Երկրորդը, որը ըստ փորձագետի, շատ ավելի կարևոր է՝ 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիրն» է:
Հոդվածագրի գնահատմամբ՝ այս պայմանագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի: Քասափօղլուն այս պայմանագրից առաձնացնում է 2 կարևոր կետ: 2-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն կիրականացնեն: 7-րդ հոդվածով նախատեսվում է երկու երկրների ԶՈՒ-երի միջև իրականացնել հրամանատարական հսկողություն եւ ուժային կառույցի համակարգում:
2. Համատեղ զորավորժություններ: Այստեղ հոդվածի հեղինակն անդրադառնում է վերջին մի քանի տարիներին երկու երկրների ԶՈՒ-երի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ դրանք համակարգելու, պլանավորելու, տեսական և մարտավարական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորություն են տալիս: Փորձագետը երկկողմ զորավարժություններից հատկապես առանձնացրել է օդային ուժերի «Tur-Az Kartalı» և «Tur-Az Şahini» զորավարժությունները:
3. Նախիջևան: Քասափօղլուն ընդգծել է, թե որքան կարևոր է Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումներին աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը: Ըստ հոդվածի հեղինակի՝ Նախիջևանում գտնվող ստորաբաժանումներն Ադրբեջանի պաշտանության հարցում չափազանց կարևոր դերակատարում ունեն, քանի որ ցանկացած բախման դեպքում կկարողանան Հայաստանի ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրել և ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը: Սա նշանակում է, որ հակամարտության հիմնական ճակատում հայկական ուժերին անհրաժեշտ մատակարարում հասցնելը և պահեստազորի օժանդակությունը կխափանվի:
«Այս իսկ պատճառով Բաքվի համար Նախիջևանում տեղակայված ուժերը կենսական նշանակություն ունեն: Ահա, այս տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներին մարտական պատրաստություն, լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու և այլ կարևոր կարիքներ հոգալու տեսանկյունից Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը կենսական կարևորության առաջադրանք է կատարում: Բացի այդ 2017 թվականի հունիսին Նախիջևանում մոտ 5 հազար զինվորականի մասնակցությամբ անցկացված թուրք-ադրբեջանական զորավորժությունները շատ կարևոր էին ինչպես քաղաքական ուղերձ հղելու, այնպես էլ համատեղ գործողությունների հմտությունը բարձրացնելու տեսանկյունից»-եզրափակել է ռազմական փորձագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |