Տնտեսական12:29, 01 Նոյեմբեր 2017
Թուրքիայում էներգակիրների ներմուծումն աճել է 36 տոկոսով

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին էներգակիրների ներմուծումը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ Թուրքիայում աճել է 36 տոկոսով՝ կազմելով 509 մլն 990.000 դոլար:
Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ տվյալները վկայում են, որ նշված 9 ամիսների ընթացքում Թուրքիայում ընդհանուր առմամբ կատարվել է 168 մլրդ 960 մլն 890.000 դոլարի ներմուծում:
Դրանից 26 մլրդ 509 մլն 990.000 դոլարը վերաբերում է հանքային վառելիքի, հանքային յուղերի և դրանց թորումից ստացվող նյութերի, բիտումացված նյութերի, հանքային մոմերի ներմուծմանը:
Թուրքիայի էներգետիկ շուկաներ և քաղաքականության ինստիտուտի (EPPEN) տնօրեն Վոլքան Օզդեմիրի խոսքով՝ այդ աճի պատճառը համաշխարհային շուկայում նավթի և բնական գազի գնի աճն է: Այսպես, եթե օրինակ անցյալ տարի նավթի գինը միջինում 43-44 դոլար էր, ապա այս տարվա միջին գինը, ըստ հաշվարկների, կկազմի 55 դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |