Տարածաշրջան07:07, 01 Նոյեմբեր 2017
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ սիրիացի պաշտոնյան նշել է, որ, լինելով երաշխավոր երկիր, Թուրքիայի գործողությունները չեն համապատասխանում Իդլիբի հարցում երաշխավոր երկրների միջև ձերք բերված համաձայնությանը:
Ջաֆերին հայտնել է, որ այդ հարցը Իրանի և Ռուսաստանի հետ քննարկվել է հոկտեմբերի Աստանայում կայացած Սիրիայի վերաբերյալ բանակցություններում:
«Ռուսաստանը և Իրանը բոլոր երաշխավոր երկրներին պետք է հորդորեն, որ նրանք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Ջաֆերին:
Վերջինս հայտնել է նաև, որ իրենք օկուպացում են որակում Սիրիայում ամերիկացի զինվորների ներկայությունը ևս.
«Սիրիայի արտգործնախարարությունը պաշտոնապես նոտա է հղել Նյու-Յորք: Մենք մեր անկախության նկատմամբ ագրեսիա ենք դիտարկում ցամաքում ԱՄՆ-ի ներկայությունը, ինչպես նաև այսպես կոչված միջազգային կոալիցայի թշնամական գործողությունները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |