Գիտակրթական12:12, 02 Նոյեմբեր 2017
Թուրքական արտադրության որսորդական հրացանները լայն պահանջարկ ունեն

Թուրքական արտադրության որսորդական հրացանները, ատրճանակները արտահանվում են աշխարհի 17 երկրներ։
Ըստ թուրքական Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին հայտարարել է զենքերի արտադրությամբ զբաղվող թուրքական «TİSAŞ» ընկերության Բալկանյան թերակղզու ներկայացուցիչ Դերյա Քյուքչյուօղլուն։
Միջանկյալ նշենք, որ «TİSAŞ» -ը հանդիսանում է նաև զենքերի արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «Akkurt» ընկերության գործընկերը։
Քյուքչյուօղլուն մասնավորապես ասել է, որ բալկանյան շուկան թուրքական «Akkurt» ընկերության արտադրության որսորդական, ինչպես նաև օդամղիչ հրացանների համար նպաստավոր է։ Նրա խոսքերով՝ «Akkurt»-ն արտահանման նպատակով տարեկան 30 հազար հրացան է արտադրում։ Վերջիններս հիմնականում արտահանվում են Ադրբեջան, Մոնղոլիա, Ռուսաստան և Ղազախստան։
Խոսելով «TİSAŞ»-ի մասին՝ Քյուքչյուօղլուն նշել է, որ այդ ընկերությունն իր արտադրանքն արտահանում է աշխարհի 23 երկրներ։ Միայն տարեկան ընկերությունը 100հզ հրացան է արտահանում ԱՄՆ։ Ընկերությունը նաև համագործակցում է ադրբեջանական, ղազախական ընկերությունների հետ։
Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է խթանել զենքի տեղական արտադրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |