Տարածաշրջան08:49, 06 Նոյեմբեր 2017
2016-ին Թուրքիայի նախագահական պալատի սպասարկման վրա դրա կառուցման չափ գումար է ծախսվել

Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում նախագահական պալատի 2016 թվականի ծախսերի հաշվետվության մասին քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահական պալատի՝ «Աք Սարայի» (Սպիտակ պալատ) ծախսերի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ 2016 թվականին պետական բյուջեյից նախագահական պալատի համար նախատեսված 434.000.096 լիրա (111.639.543 դոլար) հատկացումից բացի ֆինանսների նախարարությունից տարվա ընթացքում լրացուցիչ փոխանցվել է 915.415.000 լիրա (235.475.783 դոլար):
Նախագահական պալատին փոխանցված ընդհանուր 1 մլրդ 349 մլն 496 հզ լիրայից 4.3 մլնը փոխանցվել է արտգործնախարարությանը, մնացած 1 մլր 345 մլն 100 հզ լիրան (346 մլն դոլար) ամբողջությամբ օգտագործվել է 2016-ի ծախսերի համար: Այսպիսով «Աք Սարայի» 1 տարվա ծախսերը մոտեցել են դրա կառուցման համար պետական բյուջեյից ծախսված 1 մլրդ 370 մլն լիրային(352 մլն դոլար) :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |