Տարածաշրջան06:45, 06 Նոյեմբեր 2017
Թուրքիայի վարչապետը մեկնում է ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-10 ընկած ժամանակահատվածում կլինի ԱՄՆ-ում:
Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենջեի, Նյու-Յորքի և Վաշինգտոնի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մահմեդական և հրեա համայնքների ղեկավարների հետ: Դրանից զատ Յըլդըրըմը կհանդիպի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Յըլդըրըմի հետ ԱՄՆ են մեկնելու Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագայի միջև կայանալիք հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական, ռազմական հարաբերությունները, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը: Կխոսվի նաև Սիրիայի քրդական ուժերի և գյուլենական համայնքի խնդրի մասին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ:
Յըլդըրըմը և Փենջեն կանդրադառնան նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամին:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |