Տարածաշրջան10:30, 06 Նոյեմբեր 2017
Սոցհարցում. Թուրքիայի իշխող կուսակցության ընտազանգվածը նվազել է

Թուրքիայում 2019 թվականին անցակցվելիք նախագահական և խորհրդրանական ընտրություններին ընդառաջ հետազոտական ընկերությունները սկսել են սոցհարցումներ անցկացնել՝ քաղաքացիների կարծիքի վերաբերյալ ընդհանուր պատկեր ստանալու համար:
Թուրքական «Սոնար» հետազոտական կենտրոնը նոյեմբերի 1-6-ը 26 նահանգում սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին, եթե առաջիկա օրերին խորհրդարանական ընտրություններ անցկացվեին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Diken» լրատվական կայքը, հարցմանը մասնակցել է 3000 բնակիչ: Հետազոտական կենտրոնը հարցման տվյալների հաշվարկները կատարել է 2 եղանակով: 1-ին դեպքում կուսակցությունների օգտին գրանցվել են նաև նրանց համակրող, սակայն վերջնական որոշում չկայացրած ընտրողների ձայները:
Ըստ այդմ ստացված պատկերը հետևյալն է.
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKPºԱԶԿ) ստացել է հարցման մասնակիցների 38.51 տոկոսի ձայները, 23.50 տոկոսը նախընտրությունը տվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), ընդդիմադիր Մերալ Աքշեների հիմնած «Լավ կուսակցությունը» (İP-ԼԿ) ստացել է 16.06 տոկոսի ձայները, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) աջակցում է 10.33 տոկոս, «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) օգտին կքվեարկի 7.78 տոկոսը, մյուս կուսակցությունները միասին հավաքել են 3.82 տոկոս:
2-րդ դեպքում չկողմոնորաշվածների ձայները առանձին են հաշվարկվել:
Պատկերը հետևյալն է.
ԱԶԿ՝ 34.3 %
ԺՀԿ՝20.9%
ԼԿ՝ 14.3 %
ԺԴԿ՝ 9.2 %
ԱՇԿ՝ 6.9 %
Այլ կուսակցություններ՝ 3.4 %
Չկողմնորոշվածներ՝ 10.9 %
Հարցման արդյունքների հաշվարկման երկու դեպքում էլ ազգայանական ԱՇԿ-ն չի հաղթահարել խորհրդարանական ընտրությունների նվազագույն 10 տոկոսի շեմը:
Նշենք, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող կուսակցությունը 2015-ի հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում ստացել էր ընտրողների 16.29 տոկոսի քվեն, իսկ նույն թվականի նոյեմբերի արտահերթ ընրություններում հավաքել էր 11.9 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |