Տարածաշրջան13:08, 07 Նոյեմբեր 2017
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շնորհակալություն է հայտնել «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ISIJ) «Դրախտի թղթերը» (Paradise papers) հրապարակելու համար: Փաստաղթղթերը բացահայտում են, թե աշխարհի առաջնորդները որքան կարողություն ունեն պաhված օֆշորային գոտիներում:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ քեմալական կուսակցության նախագահը ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ «Դրախտի թղթերի» հարցը կտեղափոխի մեջլիսի օրակարգ:
«Հիմա իմ ընկերները հետաքննություն անցկացնելու առաջարկ են ներկայացնելու՝ պարզելու, թե օֆշորային գոտիներում ով որքան գումար, քանի ընկերություն ունի: Հույս ունեմ, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր խոսքի տերը կլինի: Այդպիսով, կբացահայտենք մեր տնտեսության պատմության ամենամութ էջը»:
Հիշեցնենք, որ «Դրախտի թղթերում» հայտնվել էին Թուրքիայի վարչապետի որդիների և հորեղբոր անունները: Վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը և Բյուլենթ Յըլդըրըմը, Մալթայում ունեն 5 ընկերություն, իսկ հորեղբոր՝ Յըլմազ Յըլդըրըմն օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի: Սկանդալային բացահայտումից հետո Յըլդըրըմը հայտարարել է, որ ցանկանում է որդիների գործով հետաքննություն սկսվի:
Օֆշորային սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի Էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |