Գիտակրթական07:25, 09 Նոյեմբեր 2017
Թուրքական «ASELSAN»-ը ներկայացրել է սեփական արտադրության հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության «SARP» տեսակի հեռակառավարվող հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը:
Ըստ թուրքական «Ulusalkanal» լրատվակայքի` նշյալ զինատեսակը ներկայացվել է Թայլանդում ընթացող «Defense&Security-2017» անվամբ ռազմական տոնավաճառին:
Նշվում է, որ այդ համակարգերը արտահանվում են աշխարհի 13 տարբեր երկրներ:
«ASELSAN»-ի փոխտնօրեն Մուստաֆա Քավալի խոսքերով՝ իրենք 1 ամսվա ընթացքում արտադրում են 100 հատ նման զինատեսակ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս համակարգը հնարավորություն ունի ոչնչացնել թիրախը, թե ցերեկային, թե գիշերային ժամերին:
Հիշեցնենք, որ 40 տարվա պատմություն ունեցող ASELSAN-ը համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:
Հիմնադրվել է 1975-ին թուրքական բանակի զինանոցը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու նպատակով: 1983-ին սկսել է իր արտադրանքի առաջին արտահանումը: Այս պահի դրությամբ ASELSAN-ը ունի մինչև 2024 թվականը նախանշված 9.4 մլրդ ամերիկյան դոլարի պայմանագրեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |